ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով` 44-օրյա պատերազմում ցուցաբերած քաջության համար ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի հաստիքային ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից:
Նշվում է, որ այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կայացած արարողության ժամանակ պետական պարգևները զոհվածների հարազատներին են հանձնել ՊԲ N զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները։
Պարգևների հանձնման արարողությանը ներկա են եղել ՀՀ–ում Արցախի Հանրապետության մշտական ներկաայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, հյուրեր, հրավիրվածներ։ Խաղաղության ու մխիթարանքի խոսքով ներկաներին դիմել է ԶՈւ գնդերեց, Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը։
Դավիթ Գրիգորյանը ոչնչացրել է 12 տանկ, 1 ՏՕՍ համակարգ. նա պարգևատրվեց հետմահու