ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ծավալված մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 07։00-ի դրությամբ, շարունակվում են։ Նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են:»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։