ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն իր վրդովմունքն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Տոկիոյում օլիմպիական խաղերը ցերեկվա շոգին են անցկացվում, այն դեպքում, երբ դրանք կարելի էր ավելի ուշ սկսել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Խաչանովն այսօր դուրս է եկել Տոկիոյի օլիմպիադայի քառորդ եզրափակիչ՝ երեք պարտիաներում հաղթելով արգենտինացի Դիեգո Շվարցմանին: Խաղը տեղի է ունեցել ավելի քան 30 աստիճան շոգին:
«Մենք խնդրել էինք խաղերն ավելի ուշ ժամերի նշանակել։ Չեմ ուզում թույլ թվալ, ֆիզիկապես բավականին ուժեղ եմ, բայց խաղաս այնպիսի տապին, որ «մահանաս» կորտում․.. Այլ մարզաձևերի մրցումներն անցկացվում են օդորակիչներով սրահներում կամ սկսում են առավոտյան 9-ին: Ոչ մի խնդիր չեմ տեսնում 16-17։00-ին սկսելու մեջ, ավելի թեթև է լինում։ Այստեղ լավ լուսավորություն կա։ Այո, նույնքան տոթ ու խոնավ կլիներ, բայց զգացողությունը կլիներ, որ 10 աստիճանով հով է», - ասել է Խաչանովը լրագրողներին։
12-ից մինչև 66. Տոկիոյի Օլիմպիադայի ամենաերիտասարդ և ամենատարեց մարզիկները. լուսանկարներ
Նա նաև նշել է, որ Շվարցմանի հետ հանդիպման ժամանակ ագրեսիվ է խաղացել, բայց շոգ է եղել ու տոթ։ Խաչանովը պարտվել է երկրորդ պարտիայում, բայց արդյունքը դրական է եղել։
Ավելի վաղ ռուսաստանցի թենիսիստ Դանիիլ Մեդվեդևի ինքնազգացողությունը վատացել էր խաղի ժամանակ, բայց նա դուրս էր եկել օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ: «Ես կարող եմ ավարտել հանդիպումը, բայց կարող եմ մահանալ։ Եթե ես մեռնեմ, ո՞վ կլինի պատասխանատուն» - Մեդվեդևի ասածը մեջբերում է բրիտանացի լրագրող Տիմանի Քարայոլը։
Դիմակայությունը շարունակվել է, ու երկու ժամ 25 րոպեում ռուսաստանցին հաղթել է 6:2, 3:6, 6:2 հաշվով։
Նշենք, որ թենիսի մրցաշարերն ընթանում են օրվա ամենաշոգ ժամերին, կիզիչ արևի տակ:
«Չի փոշոտվի». Արթուր Դալալոյանը պատմել է՝ ինչ է անելու օլիմպիական մեդալը