Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ- ն

Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հրադադար հաստատել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Սոթքի ոսկու հանքի աշխատանքը կանգնեցվել է, աշխատակիցները տարհանվել են

ԱԳՆ-ում հաստատել են, որ հրադադարը պետք է հաստատվեր տեղական ժամանակով ժամը 10։00-ից՝ տեղեկացնելով, որ   այժմ հրադադարը հարաբերական պահպանվում է։

Նշենք, որ ՄԻՊ–ի տվյալներով` ժամը 10:30-ի դրությամբ հակառակորդը կրակում է Գեղարքունիքի 6 գյուղերի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Երկու կողմից էլ կան կորուսներ։