Խոշոր ավտովթար Արարատի մարզում. տուժածների թվում երեխաներ կան

Ավտոմեքենաներից մեկը բախումից հետո դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այսօր Արարատի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա 5 տուժած, այդ թվում` երեխաներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ավազակային հարձակում Էջմիածնում. վաճառողուհին դաժան ծեծի է ենթարկվել

Դեպքը տեղի է ունեցել ժամը 17։10-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհին։ Բախվել են «Nissan Tiida» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված գազատար խողովակին։

Ըստ կայքի` տուժածներին տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Սևանում կվադրացիկլը վթարի է ենթարկվել. 27-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը հիվանդանոցում են

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Nissan Tiida»-ի վարորդը:

Վթար Կոտայքի մարզում. ծնողներն ու նրանց 3 անչափահաս երեխաները հիվանդանոցում են