Հայաստանը վերացրել է խոզերի ներմուծման սահմանափակումները Ռուսաստանից

Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կայքում հրապարակված տեղեկությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik.ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերացրել է ՌԴ–ից կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) ներմուծման ժամանակավոր սահմանափակումները:

Ըստ տեսչական մարմնի հաղորդագրության` սահմանափակումները վերացվել են 2021 թվականի հուլիսի 26-ից:

Որ ամբողջ եկամուտը սննդամթերքի վրա չծախսենք. ով ու ինչպես է իջեցնում հայաստանյան գները

Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում ՌԴ-ում արձանագրված խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաև ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման վերաբերյալ որոշումը:

Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից. տնտեսագետ