Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում մարտեր են ընթանում․ ՊՆ

Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում մարտեր են ընթանում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Փաշինյանը ծածուկ բանակցություննե՞ր է վարում. ինչ էր «փնտրում» ԱՄՆ դեսպանը Գեղարքունիքում

«Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,-ասված է հաղորդագրության մեջ:

2-րդ հաղորդագրությամբ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ ժամը 06։00-ի դրությամբ, ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ծավալված տեղային մարտերը շարունակվում են։

Մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ․ ՊՆ