ՀԱՊԿ-ի նախագահությունը կանցնի Հայաստանին. Ռուբեն Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյանի խոսքով` ՀԱՊԿ–ը պիտի համապատասխան արձագանք տա ներկայիս իրավիճակներին, քանի որ դա ՀԱՊԿ պարտավորությունն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Սեպտեմբերի 16-ից ՀԱՊԿ-ի նախագահությունը կանցնի Հայաստանին` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հանրային հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն է արել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշել է, որ մայիսի 12–ից հետո գործընթաց կա ՀԱՊԿ–ում և Հայաստանը շարունակելու է օգտագործել իրեն հասու գործիքակազմը։

Ալիևի ուզածը մեկն է. Հովհաննիսյանը` հայ–ադրբեջանական սահմանի լարվածության մասին

«Մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ–ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին, քանի որ դա ՀԱՊԿ պարտավորությունն է»,–ասաց նա։

Հիշեցնենք 44–օրյա պատերազմից հետո լարվածության առաջին օջախը մայիսի 12-ին էր. այն ժամանակ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի շրջանում։

Հուլիսի 14-ին Ադրբեջանն էսկալացիայի գնաց արդեն Նախիջևանի ուղղությամբ։ Հարձակման ենթարկվեցին Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքերը։ Այստեղ փոխհրաձգության ընթացքում հայ զինվոր զոհվեց, ավելի ուշ վիրավորվեց Երասխի գյուղապետը։ Միջադեպերը պարբերական բնույթ են կրում։

Սոթքի ոսկու հանքի աշխատանքը կանգնեցվել է, աշխատակիցները տարհանվել են

Հուլիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքի մարզում կրակ են բացել արդեն մայիսին գրաված դիրքերից: Գիշերային և առավոտյան մարտերի ընթացքում հայկական կողմից զոհվել է 3 զինվորական, 4-ը վիրավորվել են:

Ռուսական կողմի նախաձեռնությամբ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են հրադադարի մասին։