Բաքուն հաղորդում է, որ Ադրբեջանի 2 զինծառայող է վիրավորվել

Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ երկու կողմերից էլ կան կորուստներ։ Բաքվում հայտարարում են միայն իրենց զինվորականների վիրավորվելու մասին ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Ադրբեջանցի երկու զինծառայողներ վիրավորվել են Հայաստանի սահմանին դիրքերի գնդակոծման հետևանքով: Տեղեկությունը հայտնել Է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Փաշինյանը ծածուկ բանակցություննե՞ր է վարում. ինչ էր «փնտրում» ԱՄՆ դեսպանը Գեղարքունիքում

Նշվում է, որ հուլիսի 28 - ին ՝ ժամը 00:50-ի սահմաններում տարբեր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերից, հրաձգային զենքից և նռնականետերից ինտենսիվ գնդակոծություններ են եղել: «Գնդակոծության հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - հայտնել են գերատեսչությունից։

Ինչպես արդեն հայտնել էինք, հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմը հայտնել էր, որ երկու կողմերից էլ կան կորուստներ։