ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյից վերադառնում է Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` նա այսօր կլինի Հայաստանում:
Հիշեցնենք` ՀՀ նախագահը Ճապոնիա էր մեկնել աշխատանքային այցով, ներկա գտնվել օլիմպիական խաղերի բացման արարողությանը, հետևել մեր մարզիկների ելույթներին և մի շարք հանդիպումներ ունեցել Տոկիոյում։