«Ալաշկերտը» չկարողացավ հաղթահարել ՈւԵՖԱ–ի Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլը

«Շերիֆը» հայկական ակումբների համար դժվար մրցակից է։ Նրանցից որևէ մեկին դեռ չի հաջողվել հաղթանակ տանել Տիրասպոլի ակումբի նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik.Հայաստանի չեմպիոն երևանյան «Ալաշկերտը» ՈւԵՖԱ–ի Չեմպիոնների լիգայում չկարողացավ հաղթահարել մոլդովական խոչընդոտն ի դեմս «Շերիֆի»։

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչը հեռանում է

Հայկական ակումբը զիջեց նաև երկրորդ խաղում, որն անցկացվում էր Տիրասպոլում։ Ընդ որում, «Ալաշկերտն» առաջինը բացեց հաշիվը` մրցակցի դարպասը 10-րդ րոպեին գրավեց սերբ լեգիոներ Գլիշիչը։

Սակայն 5 րոպե անց տանտերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը. աչքի ընկավ Գուստավո Դուլանտոն, դե, իսկ 23-րդ րոպեին երևանցիների դարպասապահ Չանչարևիչին տխրեցրեց Լուվանորը։ Խաղում հաղթական վերջակետը դրեց Սեբաստիան Տիլը` 87-րդ րոպեին իրացնելով 11 մետրանոց հարված։

3:1` հօգուտ դաշտի տերերի։

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» հաղթեց ու դուրս եկավ 2-րդ փուլ. տեսանյութ

Առաջին խաղում, Երևանում, «Ալաշկերտը» զիջեց նվազագույն` 0:1 հաշվով։ Այսօրվա խաղի արդյունքում Հայաստանի չեմպիոնը լքեց Չեմպիոնների լիգան։ Նշենք, որ «Շերիֆը» հայկական ակումբների համար դժվար մրցակից է։ Նրանցից որևէ մեկին դեռ չի հաջողվել հաղթանակ տանել Տիրասպոլի ակումբի նկատմամբ։

Վաղը` հուլիսի 29–ին, Կոնֆերանսների լիգայում պատասխան խաղ կանցկացնի Երևանի «Արարատը»։  Մայրաքաղաքի ակումբը Վրոցլավում կխաղա «Շլյոնսկի» հետ։

Առաջին խաղում, որն անցկացվեց Գյումրիում, 4:2 հաշվով հաղթանակը տոնեցին լեհերը։

«Ալաշկերտը» 5 նոր ֆուտբոլիստ ունի. ովքեր են նրանք