Լիտվան AstraZeneca պատվաստանյութ կնվիրի Հայաստանին

Բացի Հայաստանից, պատվաստանյութից որպես նվեր կստանան նաև Ուկրաինան և Մոլդովան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Լիտվան COVID-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութի 27,5 հազար չափաբաժին կնվիրի Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Սպուտնիկ V»-ին վստահում են. Ավանեսյանն ու Ավինյանն ասացին` ինչու են ընտրել «AstraZeneca»

Նշվում է, որ նվիրատվությունը կատարվելու է Արևելյան գործընկերության երկրներին աջակցելու շրջանակում։

Բացի Հայաստանից, պատվաստանյութից որպես նվեր կստանան նաև Ուկրաինան և Մոլդովան։

Ուկրաինան կստանա 131 հազար չափաբաժին, Մոլդովան` 26,5 հազար, Հայաստանը` 27,5 հազար։

Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսը կառավարության նիստում տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ պատվաստանյութ կուղարկվի Մոլդովա։

Մոտ ժամանակներս դեղերը կհատկացվեն նաև այլ պետություններին։

«AstraZeneca» պատվաստանյութի նոր խմբաքանակ է ներկրվել Հայաստան