Խուճապի չմատնվել. հնարավոր է` Դավիթ Բեկի մոտ պայթյունների ձայներ լսվեն

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում իրականացվում են չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտ այսօր կարող են պայթյունի ձայներ լսվել։ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ ականազերծման աշխատանքներ են կատարվում։

«Կենտրոնն այսօր՝ ժամը 16:30-ի սահմանում, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում կիրականացնի չպայթած զինամթերքի ոչնչացում, և հնարավոր է` լսվեն պայթյունի ձայներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի ՊԲ–ն հերքում է. Քաշաթաղում փոխհրաձգություն չկա, Մարտունու վրա չեն հարձակվել

Գյուղի բնակիչներին հորդորում են խուճապի չմատնվել։

1 տարում պետությունը 61 մլրդ դրամ է հատկացրել արցախցիներին, սյունեցիներին, զինվորականներին