Արթուր Վանեցյանն առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով

«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը մտադիր է հանդես գալ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների շարքում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ։ Վանեցյանն այս մասին հայտնել է Facebook–ի իր էջում։

Կքննարկենք ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը. Ալեն Սիմոնյան

«Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով»,–գրել է նա։

Վանեցյանի խոսքով` «Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ լրացուցիչ հիմնավորումներով։

Հիշեցնենք, որ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 2-ին` ժամը 10:00-ին։ Օրակարգում 7 հարց է ընդգրկված, որոնցից մեկն էլ մշտական հանձնաժողովների ստեղծման հարցն է լինելու։

«Պատիվ ունեմ» դաշինքը վերցնելու է մանդատները 4 պատճառով