ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մեկնում է Վրաստան։ Տեղեկությունը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքի «Վարչապետի որոշումներ» բաժնում։
Քերոբյանի հետ Թբիլիսի կմեկնեն նաև նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ու էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը։ Այցը կայանալու է հուլիսի 29-30-ը։ Նպատակն առևտրատնտեսական ոլորտին առնչվող հայ-վրացական երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելն է։
Կատակով եմ ասել. Քերոբյանը` խոպանչիներին «բերման ենթարկելու» մասին
Քերոբյանը գործուղումից վերադառնալուց հետո պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։
Վրաստան գործուղվող նախարարի պաշտոնակատարի, փոխնախարարի և վարչության պետի COVID-19-ի ՊՇՌ հետազոտությունները կարվեն պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Նիկոլ Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին ու Արմեն Մելքոնյանին Հունաստան է գործուղում