12-ից մինչև 66. Տոկիոյի Օլիմպիադայի ամենաերիտասարդ և ամենատարեց մարզիկները. լուսանկարներ

Sputnik

Օլիմպիական խաղերի պատմության մեջ կան բազմաթիվ դեպքեր, երբ մրցումներին մասնակցել են ինչպես երիտասարդ, այնպես էլ տարիքով մարզիկներ, սակայն Տոկիոյի օլիմպիադան, թերևս, նախորդներից տարբերվում է այն հանգամանքով, որ նման թվով պատանիներ երբեք չեն եղել: Գուցե այն պատճառով, որ սքեյթբորդինգը համեմատաբար վերջերս է օլիմպիական մարզաձև դարձել, ու բազմաթիվ պատանի մարզիկներ ներկայացված են հենց այս մարզաձևում։

Սակայն սքեյթբորդինգից բացի, որտեղ ճապոնացի աղջիկները ակնառու նվաճումները ցույց տվեցին, օլիմպիական երիտասարդությունը աչքի ընկավ նաև թենիսում, մարմնամարզությունում, լողի ու ջրացատկի մեջ։

Արթուր Դալալոյանը դարձավ օլիմպիական չեմպիոն

Օլիմպիադայի ֆենոմեններից մեկը դարձավ 12-ամյա սիրիացի մարզիկ Հենդ Զազան, որը միանգամից մի շարք ձեռքբերումներ ունեցավ՝ հայտնվելով Տոկիոյում: Նախ, նա առաջին սիրիացին է, որը կներկայացնի իր երկիրը սեղանի թենիսում։ Երկրորդ` նա որակավորվել է մրցաշարի համար, երբ ընդամենը 11 տարեկան էր և այդ տարիքում նա դարձել է իր երկրի չեմպիոն։ Ընդ որում, անկայուն քաղաքական իրադրության պատճառով նա մեկ տարվա ընթացքում կարող էր մասնակցել ընդամենը երկու-երեք մրցաշարերի։ Տոկիո մեկնելու իրավունքի համար եզրափակիչ խաղում նա հաղթել է մրցակցին, որը գրեթե 4 անգամ մեծ էր նրանից։

Իսկ ահա տարիքով մարզիկների մոտ սպորտաձևերում բազմազանությունն ավելի քիչ է. ավագ սերնդի ներկայացուցիչները հիմնականում ներկայացված են  ձիասպորտում, բայց այդ ցուցակում կա և՛ հրաձգություն, և՛ առագաստանավային սպորտ, և՛ նույնիսկ մարմնամարզություն։

«Չի փոշոտվի». Արթուր Դալալոյանը պատմել է՝ ինչ է անելու օլիմպիական մեդալը

Այսպես, այս Օլիմպիադայի ավագ մարզիկն ավստրալուհի Մերի Հանան է, նա 66 տարեկան է։ Նա օլիմպիական շարժման պատմության մեջ ամենատարիքով երկրորդը մասնակիցը կդառնա։ 1972 թվականի Մյունխենում կայացած խաղերին մասնակցել է բրիտանացի Լոռնա Ջոնսթոնը, որը Օլիմպիադայի անցկացման պահին 70 տարեկան էր։

Առանձնացնենք նաև մարմնամարզիկ Օքսանա Չուսովիտինային Ուզբեկստանից։ Մարմնամարզությունն այն սպորտաձևն է, որը երիտասարդ մարզիկներ է պահանջում, իսկ Չուսովիտինան 46 տարեկան է: Նրա համար Տոկիոյում խաղերը կդառնան թվով 8-րդը, նա Բարսելոնայի 1992 թվականի խաղերի ոսկե մեդալակիր է:

1 / 12
Օլիմպիադայի ամենաերիտասարդ մասնակիցը սիրիացի մարզիկ Հենդ Զազան է (12 տարեկան)
2 / 12
Ճապոնական սքեյթբորդիստ Կոկոնա Հիրակի (12 տարեկան)
3 / 12
Կանադացի լողորդ Սամեր Մակինտոշ (14 տարեկան)
4 / 12
Ռուս մարմնամարզուհի Վիկտորիա Լիստունովա (16 տարեկան)
5 / 12
Մարմնամարզիկ Օքսանա Չուսովիտինա (46 տարեկան)
6 / 12
Ավստրալացի հեծյալ Մերի Հանա (66 տարեկան)
7 / 12
Ճապոնացի սքեյթբորդիստ Միսուգու Օկամոտո (15 տարեկան)
8 / 12
Բրազիլացի սքեյթբորդիստ Ռայսա Լեալ (13 տարեկան)
9 / 12
Չինացի մարզուհի Նիյ Սյալյանը (58 տարեկան)
10 / 12
Բրիտանացի սքեյբորդիստ Սքայ Բրաուն (13 տարեկան)
11 / 12
Ամերիկացի լողորդուհի Քեթի Գրեյմսը (15 տարեկան)
12 / 12
Ռուսաստանցի հեծյալ Ինեսա Մերկուլովա (56 տարեկան)