«Սպուտնիկ Լայթ» և «AstraZeneca» պատվաստանյութերի համատեղ փորձարկում կլինի

Ռուսաստանում թեստավորմանը կմասնակցի 150 բուժառու։ Այն նախատեսվում է ավարտել 2022 թվականի մարտի 2-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ AstraZeneca և «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութերի համատեղ ուսումնասիրություններ անցկացնելուն։

Նուբար Աֆեյանը կարող է Հայաստանին Moderna պատվաստանյութեր նվիրել

«Մեծահասակաների մոտ COVID-19  կորոնավիրուսային նոր վարակի կանխարգելման համար «հետերոլոգիական փրայմ բուստ» սխեմայով ներարկվող AZD1222 և rAd26-S դեղամիջոցների համադրության անվտանգությունն ու իմունոգենությունը ստուգելու համար կատարել I/II փուլի հասարակ ռանդոմացված  ուսումնասիրություն», – նշված է կլինիկական փորձարկումների անցկացման թույլտվության ռեգիստրում։

Թեստավորմանը կմասնակցի 150 բուժառու։ Այն նախատեսվում է ավարտել 2022 թվականի մարտի 2-ին։

Գամալեայի անվան կենտրոնը, AstraZeneca, Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամն ու «Ռ–Ֆարմ» ընկերությունը 2020 թվականի դեկտեմբերի 21-ին փոխգործակցության հուշագիր են ստորագրել։ Փաստաթուղթը համագործակցություն է ենթադրում Օքսֆորդի համալսարանի հետ մեկտեղ AstraZeneca–ի կողմից մշակած AZD1222 պատվաստանյութի բաղադրիչներից մեկի և «Սպունտիկ V» բաղադրիչներից մեկի համատեղ կիրառումը գնահատելու համար կլինիկական փորձարկումներ ու մշակումներ իրականացնելու համար։

Պատվաստանյութերի պատերազմ․ ինչպես է Եվրոպան պայքարում «Սպուտնիկ V»-ի դեմ