ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հայտնի գործարար, բազմամիլիոնանոց կարողության ժառանգորդուհի, սկանդալային Փերիս Հիլթոնը հղի է։ Page Six պարբերականի տեղեկություններով՝ հնարավոր է` նա միանգամից երկու փոքրիկի մայր դառնա։
Փերիս Հիլթոնը փետրվարին 40 տարեկան դարձավ։ Նա դեռ հունվարին խոստովանել էր, որ երազում է մայր դառնալ և փեսացուի՝ վենչուրային կապիտալիստ Քարթեր Ռեումի հետ որոշել են արտամարմնային բեղմնավորման դիմել։
«Նա պարզապես իմ երազանքի տղան է... 100 տոկոսով ինքն է, մենք անընդհատ խոսում ենք հարսանիքի, ապագա երեխաների անունների և մնացած բաների մասին»,- իր հարցազրույցներից մեկում խոստովանել էր Հիլթոնը։
Ավելի վաղ նա նշել էր, որ արտամարմնային բեղմնավորումը միակ միջոցն է, որով կարող է հղիանալ երկվորյակներով՝ տղա և աղջիկ, ինչի մասին միշտ երազել է: Հիլթոնը նաև խոստովանել էր, որ այդ տարբերակը խորհուրդ է տվել վաղեմի ընկերուհին՝ Քիմ Քարդաշյանը, որն էլ իր հերթին փոխնակ մոր ծառայություններից է օգտվել։
Սերգեյ Բեզրուկովը հինգերորդ անգամ հայր է դարձել. լուսանկար
Հիլթոնն ու Ռեումը նշանադրվել են փետրվարին՝ հարաբերությունները սկսելուց մեկ տարի անց։ Փերիսը նախկինում նշանադրված է եղել մոդել Ջեյսոն Շոուի, հույն մեծահարուստ Փերիս Լացիսի և դերասան Քրիս Զիլքի հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետի դուստրը ներքնազգեստով է հայտնվել ամսագրի շապիկին. լուսանկարներ