Մեծ Բրիտանիայի վարչապետի դուստրը ներքնազգեստով է հայտնվել ամսագրի շապիկին. լուսանկարներ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դուստրն առաջին անգամ է ներկայանում որպես մոդել։ 28-ամյա Լարան հայտնվել է «Tatler» ամսագրի էջերում և ակնհայտորեն չի ամաչում իր փարթամ կազմվածքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնի դուստրը՝ Լարա Ջոնսոն-Ուիլերը, հատուկ ձգող ներքնազգեստով լուսանկարվել է հանրահայտ «Tatler» ամսագրի համար։ 28-ամյա Լարայի լուսանկարները հրապարակվել են ամսագրի Instagram-յան էջում:

«Միջնադարյան կորսետներից մինչև Բրիջիթ Ջոնս՝ (հայտնի գրքի և ֆիլմի հերոսուհին. խմբ.) մարմինը մոդելավորող հագուստը երկար ճանապարհ է անցել։ Ձգող, ուղղիչ ներքնազգեստի նոր սերունդը էլեգանտ և ոգեշնչող տեսք ունի։ Լարա Ջոնսոն-Ուիլերը փորձում է որոշ մոդելներ», - գրել է «Tatler»-ը։

Երևում է, որ բավականին թմբլիկ, փարթամ կազմվածքով Լարան բնավ չի ամաչում ֆոտոխցիկների առջև, լրիվ հակառակը՝ բավականին վստահ կեցվածք է ընդունում։ Առաջին լուսանկարում քաղաքական գործչի դստեր հագին թափանցիկ գործվածքից կարված զգեստ է, որը չի թաքցնում սև կրծկալն ու կիսավարտիքը: Բարձրակրունկ կոշիկները ընդգծում են կերպարի նրբագեղությունը։

Երկրորդ լուսանկարում նա սև, նեղ կիսաշրջազգեստով է, որը համալրվում է կորսետով և կարճ կարդիգանով:

Լարան, մեկնաբանելով իր դեբյուտային ֆոտոշարքը, նշել է, որ այդ հագուստը չի ուղղի այն, ինչ ձեզ դուր չի գալիս ձեր մարմնում, բայց ճիշտ կարված ներքնազգեստը կարող է ընդգծել բնությունից տրվածը և մարմինը մոտեցնել նախընտրած տեսակին:

Նշենք, որ Լարան նորաձևության ոլորտով հետաքրքրվել է վաղ մանկությունից, նա նաև ցանկացել է լրագրող դառնալ։ Այժմ զբաղվում է գրականությամբ և աշխատում որպես հեռուստահաղորդավարուհի։

Բորիս Ջոնսոնն ու Քերրի Սայմոնդսը լուսանկար են հրապարակել իրենց գաղտնի հարսանիքից

Լարան Բորիս Ջոնսոնի չորս երեխաներից ավագն է՝ նրա երկրորդ կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ ամուսնությունից։ Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը վերջերս ամուսնացավ երրորդ անգամ։

«Սենց շարունակվի՝ Մակրոնը թուփ կդառնա». օգտատերերին զվարճացրել է Ֆրանսիայի նախագահի նկարը