Ի՞նչ են քննարկել ԱՄՆ դեսպանն ու Սփյուռքի հանձնակատարը

Միացյալ Նահանգները սփյուռքին համարում է երկարամյա գործընկեր և բարձր է գնահատում նրա ջանքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ։ ԱՄՆ դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում հրապարակել է հանդիպման լուսանկարները։

ՀՀ–ն պատրաստ է մարդասիրական քայլին պատասխանել համապատասխան քայլով. Փաշինյանը` ԱՄՆ դեսպանին

«Միացյալ Նահանգները կարևորում է իր երկարամյա գործընկեր հայկական սփյուռքի դինամիկ ջանքերը»,- գրված է լուսանկարների նկարագրությունում։

ԱՄՆ դեսպանը ՊՆ ներկայացուցիչների հետ այցելել է Գեղարքունիքի մարզ

Նշվում է, որ դեսպանը հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Հանդիպման նպատակը եղել է ընթացիկ աշխատանքների ու ծրագրերի քննարկումը։

Վերանայե՛ք ուղևորության ձեր ծրագրերը. ԱՄՆ–ն զգուշացրել է իր քաղաքացիներին նաև ՀՀ–ի հարցում