ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik.Հայաստանում վիրուսային հեպատիտների համաճարակային իրավիճակը լուրջ է։ Այս մասին Հեպատիտի համաշխարհային օրվան` հուլիսի 28–ին ընդառաջ լրագրողների հետ զրույցում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։
Ամբողջ աշխարհում 325 մլն մարդ է ապրում քրոնիկ հեպատիտներով, ամեն տարի մահանում են վարակվածներից շուրջ 170000 –ը։ Խնդիրը լրջանում է, որովհետև հեպատիտն ընթանում է առանց ախտանշանի։
«Մարդիկ, չիմանալով իրենց հիվանդության մասին, չեն դիմում բժշկի, իսկ հիվանդությունը լավագույն դեպքում հայտնաբերվում է 15-20 տարի անց, երբ բարդացած է, մարդն արդեն ունի լյարդի ցիռոզ կամ առաջնային քաղցկեղ»,–ասաց նա։
Աբովյանի խոսքով` Հայաստանում վերջին 5 տարում սուր հեպատիտ B–ի և C–ի նվազում, մասնավորապես հեպատիտ C–ի վարակվածության ցուցանիզը նվազել է 9 անգամ, իսկ հեպատիտ B–ինը`6 անգամ։
«Չունենք 0-14 տարեկան երեխաների շրջանում հեպատիտ B, ինչը պայմանավորված է 1999 թվականից սկսած պատվաստումներով, որն արդյունավետ կանխարգելիչ միջոց է»,–ասաց նա։
Միայն 2020 թվականին հայտնաբերվել է հեպատիտի 1244 դեպք։ Մարդկանց 85 տոկոսը չի իմացել իր հիվանդության մասին, քանի որ ախտանիշներ չի ունեցել։
Նշենք, որ վիրուսային հեպատիտ C–ն համարվում է բուժելի հիվանդություն, բայց անկառավարելի` պատվաստանյութի բացակայության պատճառով, իսկ հեպատիտ B–ն համարվում է կառավարելի հիվանդություն, քանի որ պատվաստանյութ գոյություն ունի, բայց այն վերջնական հակավիրուսային բուժման չի ենթարկվում։
«Քնքուշ մարդասպան». Հայաստանում աճել է հեպատիտով վարակվածների թիվը
Հիշեցնենք` 2020 թվականի հուլիսի 30–ին հեպատիտ C-ի բուժման ազգային ծրագրի շրջանակում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը հասավ Հայաստան:
Հեպատիտ C -ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում ամեն տարի անվճար բուժում կստանա մոտ 1000 պացիենտ։
Կոսմետոլոգիական ու բժշկական կենտրոններում հնարավոր է վարակվել հեպատիտով