ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik.Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել հիմնախնդիրները, Վրաստանն այս գործընթացում առաջնային դեր կխաղա։ «Արմենպրեսը», հղում անելով 1tv.ge-ին, տեղեկացնում է, որ նման հայտարարություն է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դամսը, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:
«Առաջին օրինակը, որը բոլորիդ համար կարևոր է, Վրաստանի տարածաշրջանային դիրքորոշումն է Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Մենք բոլորս համաձայն ենք, որ մենք հանդես գանք նախաձեռնությամբ, երբ պատվիրակությունը համալրվի խորհրդարանական պատվիրակություններին՝ խորհրդարանական դիվանագիտության համատեքստում միավորելու համար: Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել այն խնդիրները, որոնցում Վրաստանը առաջնային դեր կխաղա», - ասել է Ռիկ Դամսը:
Նշենք, որ այսօր Ռիկ Դամսը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել Վրաստանի ղեկավարների հետ։