Երևանի քաղաքապետարանի 2000 աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա, իսկ Մարությանի՞նը

Երևանի քաղաքապետը հայտարարել է, որ չի մասնակցելու քվեարկությանը` բացատրելով պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երևանի ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ այս շաբաթ հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` Facebook–ի իր էջում գրառում կատարելով։

Պետական համակարգում աշխատավարձերն ու պարգևավճարները կազմել են միջինը 360 000 դրամ

«Օրենքը պահաջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը: Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։ Ուստի, կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը»,–գրել է նա։

Մարությանի խոսքով` եթե անգամ ավագանու քվեարկությամբ իր աշխատավարձի բարձրացման որոշումը ընդունվի, կհրաժարվի այդ ավելացած գումարից` ստանալով նույն աշխատավարձը, ինչ ստացել է 2,5 տարվա ընթացքում (415 000 դրամ): Երևանի քաղաքապետն ասում է, որ իր աշխատավարձին ավելացած գումարը կուղղվի բարեգործության:

2025 թ.–ին գիտության ոլորտի աշխատավարձերը կհասնեն գրեթե 500 000 դրամի. նախարար

Հիշեցնենք, որ քաղաքապետարանում տրվող պարգևավճարների թեմայով սոցցանցերով քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում։

Իսկ ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանին, ապա 2021թ․ առաջին եռամսյակում պարգևատրման համար նախատեսված գումարը կազմել է 70 մլն 168 հազար 582 դրամ։ Հայկ Մարությանը հրաժարվել էր նաև պարգևավճարներից։

Ո՞ր դեպքում և ո՞ր ուսուցիչները կստանան աշխատավարձի 30-50 %-ի չափով հավելավճար