Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հաստատել է, որ նման հանդիպում եղել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ԱԺ 8–րդ գումարման խորհրդարանում ընդդիմադիր երկրորդ ուժին` «Հայաստան» դաշինքին, տրամադրվելու է խորհրդարանի այն հատվածը, որը երկար տարիներ եղել է ԲՀԿ-ինը, և այժմ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակում կլինի Սեյրան Օհանյանը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Կքննարկենք ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը. Ալեն Սիմոնյան
Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հանդիպում են ունեցել խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը:
Ըստ թերթի՝ նրանք դիմել են ԱԺ աշխատակազմին և խնդրել տրամադրել ԱԺ-ում տարածքներ՝ իրենց հետագա աշխատանքի համար: Այստեղ խոսքը վերաբերում է նաև աշխատասենյակներին, և հենց այդ պատճառով է հանդիպումը կայացել: