Չաղ Ռուստամը և Փաշինյանը` նույն սրահում. ովքե՞ր են եղել Հայկ Սարգսյանի հարսանիքի հյուրերը

Պսակադրության արարողությունը կատարվել է Սաղմոսավանքում, եկեղեցու բակում էլ գրանցել են ամուսնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. «Հրապարակ» թերթը նոր մանրամասներ է ներկայացրել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքից։

Ուրախ առիթով հյուր էինք. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել «Շիշ բռնողի» հարսանիքից

Նշենք, որ պատգամավորի հարսանիքը տեղի էր ունեցել հուլիսի 24–ին`Երևանի ամենաթանկարժեք ռեստորանային համալիրներից մեկում` Prime hall-ում։

«Հրապարակի» տեղեկություններով` հարսանեկան արարողությանը մոտ 500 հյուր է մասնակցել՝ կրիմինալ աշխարհից մինչև քաղաքական։

«Ներկա են եղել նորատուսցի հայտնի հեղինակությունները` Չաղ Ռուստամը, ուրիշներ, ինչպես նաև քաղաքական դեմքեր, այդ թվում Նիկոլ Փաշինյանը՝ իր ընտանիքով։ Հենց այդ արարողությունից էր Աննա Հակոբյանը նկարներ հրապարակել և գրել, որ երկարատև ընդմիջումից հետո ուրախալի առիթի են մասնակցում»,–գրում է թերթը։

Մուտքը` անձնագրերով. «Շիշ բռնողի» հարսանիքին ներկա է եղել նաև Փաշինյանը. լուսանկարներ

Նշվում է, որ պսակադրության արարողությունը կատարվել է Սաղմոսավանքում, եկեղեցու բակում էլ գրանցել են ամուսնությունը։

«Հարսանիքի ժամանակ երգել են «ռաբիսի արքա» Թաթուլ Ավոյանը, Թաթա Սիմոնյանը, Իվետա Մուկուչյանը և այլք»,–գրում է թերթը։

Նշենք, որ Սարգսյանի ընտրյալը հայտնի Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է` Օլյա Հայրապետյանը։