Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 41-ի

Երկրին հարյուրավոր միլիոնների վնաս է պատճառվել, տուժած շրջանների վերականգնման համար տարիներ կպահանջվեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Բելգիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է 41-ի։ Հուլիսի 14, 15-ին տեղի ունեցած աղետից հետո մինչ այսօր երկու անձ անհետ կորած են համարվում։

Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով մարդիկ են մահացել. տարերքը տներ է քանդել

«Վալոնիայի 262 մունիցիպալիտետներից 202-ը օգնություն կստանան որպես տարերային աղետից տուժած շրջաններ։ Դա ցույց է տալիս այս աղետի մասշտաբները»,- նշել է Վալոնիա նահանգի ղեկավար Էլիո դի Ռուպոն։

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին 37 զոհի մասին։

Խորտակված մեքենաներ, ջրասույզ եղած տներ և փողոցներ. Չինաստանի ջրհեղեղը` լուսանկարներով

Հուլիսի 14-15-ը տեղատարափ անձրևները պատուհասեցին Բելգիայի հարավային նահանգները, ինչի հետևանքով աննախադեպ մասշտաբի ջրհեղեղ սկսվեց։ Իշխանությունները տարերքի պատճառած վնասը գնահատում են հարյուրավոր միլիոն եվրո, տուժած շրջանների վերականգնման համար տարիներ կպահանջվեն:

Բաթումի փողոցները հեղեղված են անձրևաջրերով. տեսանյութ