Ավազակային հարձակում Էջմիածնում. վաճառողուհին դաժան ծեծի է ենթարկվել

Ըստ տեղեկությունների՝ իրավապահներն արդեն ունեն կասկածյալ և մեկնել են նրա բնակության վայր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դանակով զինված տղամարդը ժամը 18:30-ի սահմանում մտել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան 82 հասցեում գործող «Թոթլ կերային հավելումներ, համակցված կերեր, եկամտաբերության տեխնոլոգիաներ» խանութ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

60-ամյա արմավիրցին Արցախում մեքենայով ընկել է 150 մ խորությամբ ձորն ու մահացել

Գյումրիում հայտնաբերված մոր և որդու դիերը նեխած են եղել. նոր մանրամասներ

Կայքի տեղեկություններով՝ խանութի աշխատակցուհի Էսլենդային մարմնական վնասվածքներով տեղափոխել են էջմիածնի հիվանդանոց։ Ավելի ուշ կինը տեղափոխվել է Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ականատեսների խոսքով՝ աշխատակցուհին դիմադրություն է ցույց տվել, բայց գողին հաջողվել է խոշոր չափի գումար (նախնական տեղեկություններով՝ 2-3 մլն դրամ) հափշտակել խանութից և փախուստի դիմել։

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով:Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն օպերատիվ տեղեկություններ են ստացել կասկածյալի մասին ու մեկնել նրա բնակության վայր:

Սևանում կվադրացիկլը վթարի է ենթարկվել. 27-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը հիվանդանոցում են