«Չի փոշոտվի». Արթուր Դալալոյանը պատմել է՝ ինչ է անելու օլիմպիական մեդալը

Օլիմպիական խաղերում թիմային մրցաշարում հաղթել են ռուս մարմնամարզիկներ Նիկիտա Նագորնին, Արթուր Դալալոյանը, Դավիթ Բելյավսկին և Դենիս Աբլյազինը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը վստահ է, որ Տոկիոյում նվաճած իր օլիմպիական մեդալը տանը չի փոշոտվի: Այս մասին մարզիկը պատմել է լրագրողներին:

«Ես ապակե պահարան ունեմ: Կինս՝ Օլգան, մի ֆետիշ ունի. մեդալները սիրում է դասավորել, մաքրել։ Ցանկացած մեդալ մեր տանը լավ վերաբերմունքի է արժանանում», - լրագրողներին կատակով ասել է Դալալոյանը:

Ռուս մարմնամարզիկներից Նիկիտա Նագորնին, Արթուր Դալալոյանը, Դավիթ Բելյավսկին և Դենիս Աբլյազինը 262,500 միավորով հաղթեցին օլիմպիական խաղերի թիմային մրցաշարում։

Կարեն Խաչանովը Տոկիոյի օլիմպիական մրցաշարի երրորդ փուլ է դուրս եկել

Ռուսաստանի ազգային հավաքականը 1996 թվականից ի վեր առաջին անգամ դարձավ այս մրցաշարում լավագույնը:

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։ Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը. լուսանկարներ