ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Այսօր առավոտյան ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է 168.am–ը։
Ըստ կայքի` Մոսկվայում Կարապետյանը հանդիպելու է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 26-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ:
Ի դեպ, Կարապետյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` հուլիսի 20-ի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
Հենց նա է կատարում պաշտպանության նախարարի պարտականությունները և այս պաշտոնում Շոյգուի հետ, փաստորեն, առաջին հանդիպումն է լինելու։