Արմեն Սարգսյանը հանդիպել է ճապոնական բանկի ղեկավարի հետ

Զրուցակիցները քննարկել են ներդրումների ներգրավման, բանկային, բարձր տեխնոլոգիաների, անշարժ գույքի ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Միջազգային համագործակցության ճապոնական բանկի (JBIC) կառավարիչ Տադաշի Մաեդայի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Արմեն Սարգսյանը հանդիպել է ճապոնական բանկի ղեկավարի հետ

Հաղորդագրության համաձայն` քննարկվել են հայ-ճապոնական փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Տեխնոլոգիապես կհամագործակցենք․ նախագահ Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքին

«Անդրադարձ է եղել ներդրումների ներգրավման, բանկային, բարձր տեխնոլոգիաների, անշարժ գույքի ոլորտներում համագործակցությանը: Բանկի ղեկավարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել իր ղեկավարած կառույցի առաքելությունն ու գործունեության ուղղությունները: Նա պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան՝ փոխգործակցության հնարավորություններին ծանոթանալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Միջազգային համագործակցության ճապոնական բանկը պատկանում է Ճապոնիայի կառավարությանը։ Այն ներկայացված է աշխարհի մոտ երկու տասնյակ երկրներում:

Բանկի հիմնական նպատակներից է Ճապոնիայի և միջազգային գործընկերների միջև տնտեսական համագործակցության զարգացումը օտարերկրյա ներդրումների, միջազգային առևտրի խթանման միջոցով:

«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում

Հիշեցնենք, որ  Արմեն Սարգսյանը Ճապոնիայում է աշխատանքային այցով:

Սարգսյանը, ի թիվս մի շարք պետությունների ղեկավարների, ներկա է գտնվել Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ տեխնոլոգիական մի շարք հայտնի ընկերությունների ղեկավարների և գործարարների հետ` հայ-ճապոնական փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով, ինչպես նաև այցելություն գիտակրթական հաստատություններ:

Արհեստական բանականություն. Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է YAMAHA–ի ներկայացուցիչների հետ