ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Արցախի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի արդյունքներն անօրինական են. ԱՀ ԱԳՆ