ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի աշխատակազմում կտրուկ փոփոխություններ են կատարվում: Տեղեկությունը հայտնում է Armlur.am–ը։
Կայքը տեղեկացել է, որ ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը կազատվի աշխատանքից, և երբ Արարատ Միրզոյանը նշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղար, Հովհաննիսյանը աշխատանքի կանցնի հենց այնտեղ:
Ըստ լրատվամիջոցի` արդեն հայտնի է նաև, թե ով է փոխարինելու ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ Ավետիսյանին:
«Որոշում է կայացվել այն վստահել Վահան Նարիբեկյանին, որը ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանի մանկության ընկերն է»,– գրում է կայքը:
Լրատվամիջոցի տեղեկություններով` աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանն արդեն գրել է աշխատանքից ազատվելու դիմումը։
Հայտնի է ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգը
Հիշեցնենք` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ին ամփոփեց Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն` ութերորդ գումարման խորհրդարանում 107 պատգամավոր կլինի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։
Կքննարկենք ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը. Ալեն Սիմոնյան