Սևանի հանրային լողափի հարևանությամբ կնոջ դի է հայտնաբերվել

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Այսօր` հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափի հարևանությամբ, ջրի ափին, կնոջ դի կա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Գյումրու տներից մեկում հայտնաբերել են 37–ամյա կնոջ ու նրա 9–ամյա որդու դիերը. մանրամասներ

Կայքի տեղեկություններով` ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 60-65 տարեկան կնոջ դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Հանրային լողափը բացվում է, բայց չպետք է մոռանալ, որ Սևանը տարբերվում է այլ երկրների լճերից