Ռուսներն ինքնաթիռ են ստեղծում միջուկային պատերազմի դեպքում զորքերը կառավարելու համար

«Դատաստանի օրվա» ինքնաթիռները կգան փոխարինելու գործող Իլ-80-ներին, որոնք ստեղծվել են ուղևորատար Իլ-86-ի հիման վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Վորոնեժում սկսվել է զորքերի կառավարման ինքնաթիռի ստեղծումը՝ լայնաֆյուզելաժային Իլ-96-400Մ-ի բազայի վրա: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պաշտպանական արդյունաբերական համալիրի իր աղբյուրին:

Ծովային «Ցիրկոնով»՝ ցամաքային թիրախներին. ի՞նչ է դա նշանակում «գործընկերների» համար

«Ռուսական օդատիեզերական ուժերը Իլ-96-400Մ-ի հիմքով երկու օդային հրամանատարական կետ կստանան: Մեկի արտադրությունը ընթացքի մեջ է»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հեռանկարում չի բացառվում կառավարման երրորդ օդային կետի պատվերը։ Նախագիծը կրում է «Զվենո-3Ս» անվանումը։

Օդանավի ռադիոհամալրումը թույլ կտա հրամաններ հասցնել զորքերին, այդ թվում՝ ռազմավարական ավիացիային, շարժական և հանքային արձակման կայանքներին, ռազմավարական միջուկային զենք կրող սուզանավերին՝ 6 հազար կիլոմետր շառավղով։

«Դատաստանի օրվա» ինքնաթիռները կգան փոխարինելու գործող Իլ-80-ններին, որոնք ստեղծվել են ուղևորատար Իլ-86-ի հիման վրա։ Նոր Իլ-96-ների հեռաթռիչքը նախորդի համեմատ կրկնակի մեծ կլինի։

Ինչ է հայտնի Ռուսաստանի հինգերորդ սերնդի նորագույն թեթև կործանիչի մասին

Այս ինքնաթիռները նախատեսված են երկրի բարձրագույն ղեկավարության տարհանման և զորքերի կառավարման համար՝ ցամաքային և արբանյակային ենթակառուցվածքի ոչնչացման դեպքում: Ինքնաթիռները կարող են վերալիցքավորել օդում, թռիչքի ընթացքում դրանց ուղեկցում են կործանիչները։

Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն