Փաշինյանը նախարարի տեղակալին, խորհրդականին ու վարչության պետերին Բելառուս է գործուղում

էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին, նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանին և նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանին և շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչության պետ Վլադիմիր Թամրազյանին գործուղում է Բելառուսի Հանրապետություն։ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։

Կադրային տեղապտույտն ու ինֆորմացիայի արտահոսքը. ինչի՞ մասին են խոսում Փաշինյանի քայլերը

Պաշտոնյաները հուլիսի 28-31-ը Մինսկում կլինեն «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» hամաձայնագրի 13-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի դրույթների կատարմանը ծանոթանալու նպատակով։

Վարոս Սիմոնյանի, Գագիկ Մկրտչյանի, Արմեն Եգանյանի, Վլադիմիր Թամրազյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման ծախսերը և COVID-19 ՊՇՌ նմուշառումների վճարները կկատարվեն 2021 թվականի պետական բյուջեով՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Նիկոլ Փաշինյանն առաջին նիստն է անցկացրել արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ

Նրանց վերադարձից հետո էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը պետք է եռօրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն:

Փաշինյանի պատժելու մեթոդները, կամ ինչպես տխուր երևույթը տհաճ անցյալից տեղափոխվեց մեր օրեր