Փաշինյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. լուսանկարներ

Հիմնանորոգվել և կահավորվել են բժշկական կենտրոնի վիրահատարանները, ձեռք են բերվել բազմաթիվ սարքավորումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ծանոթացել կատարված հիմնանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին 2019 թվականից: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը նախարարի տեղակալին, խորհրդականին ու վարչության պետերին Բելառուս է գործուղում

Շրջայցի ընթացքում կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը ներկայացրել է կատարված աշխատանքները: Մասնավորապես, կառավարության 2019 թ. համապատասխան որոշմամբ բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական վիրահատարանը համալրվել է նյարդավիրաբուժական 3D նավիգատորով, վիրաբուժական մանրադիտակով, էնդոսկոպիկ սարքավորմամբ, ժամանակակից վիրահատարանի պահանջներին համապատասխանող վիրահատական սեղանով, լուսային համակարգով:

«Ձեռք են բերվել նաև ախտորոշիչ սարքեր` համակարգչային տոմոգրաֆ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ, ուլտրաձայնային սարքավորում:Բժշկական կենտրոնի վիրասրահներից մեկը վերապրոֆիլավորվել է որպես ծնարան, որը հագեցված է դոպլեր սարքավորումներով, նորածնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման կենտրոնով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փաշինյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. լուսանկարներ

Կադրային տեղապտույտն ու ինֆորմացիայի արտահոսքը. ինչի՞ մասին են խոսում Փաշինյանի քայլերը

Բացի այդ, հիմնանորոգվել և կահավորվել է 9 վիրահատարան: Ախտորոշիչ բաժանմունքը համալրվել է ամբողջությամբ թվային հեռակառավարվող ռենտգենոգրաֆիկ և ֆլյուրոսկոպիկ, ստացիոնար թվային ռենտգեն համակարգերով:

COVID-19-ի կենտրոնացված լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով լաբորատորիան հագեցվել է մի շարք սարքավորումներով, իսկ մարզերում գտնվող ԲԿ–ներից պացիենտների շտապ տեղափոխությունն իրականացնելու նպատակով կառուցվել է ուղղաթիռի թռիչքուղի:

Նիկոլ Փաշինյանն առաջին նիստն է անցկացրել արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ