«Մի 15 րոպե է, ինչ Արտակը մեզ մոտ է». գերեվարված արցախցին վերադարձվել է

Համայնքի ղեկավարի խոսքով` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված համագյուղացին հիմա բուժզննում է անցնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Արցախի Մաճկալաշեն համայնքի 32–ամյա բնակիչը`Արտակը, վերադարձվել է հայկական կողմին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը` ծնված 1989թ.–ին, կորած անասուններին փնտրելու ընթացքում հայտնվել է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

«Մի 15 րոպե է, ինչ արդեն մեզ մոտ է Արտակը։ Նա հիմա բուժզննում է անցնում»,–ասաց համայնքի ղեկավարը և ավելացրեց` կարծես թե ամեն ինչ նորմալ է։

Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ էին անցկացնում նրան հետ բերելու համար։

Արցախի ՊԲ–ն հերքում է. Քաշաթաղում փոխհրաձգություն չկա, Մարտունու վրա չեն հարձակվել