Մառախուղի պատճառով կորած զինծառայողին ու վարորդին դեռ չեն գտել. ՊՆ

Որոնողական աշխատանքները շարունակվում են, ՊՆ–ն համագործակցում է ռուս գործընկերների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հուլիսի 14-ին մառախուղի պատճառով կորած զինծառայող Արթուր Նալբանդյանին ու վարորդ Արամայիս Տոռոզյանին դեռ փնտրում են։

«Դեռ նորություն չկա: Աշխատանքները, այդ թվում` ռուս գործընկերների միջնորդությամբ, շարունակվում են»,- տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք` հուլիսի 14-ին տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում 2 հայ զինվորականներ են անհետացել։ Տեղեկությունը ավելի ուշ հաստատեց նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ զինծառայող Արթուր Նալբանդյանն ու վարորդ Արամայիս Տոռոզյանը ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասից են։ Նրանց հետ կապը կորել է հուլիսի 14-ի լուսադեմին, երբ մառախուղ է եղել, իսկ զինծառայողներն ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականություններ են կատարել։ Ըստ ՊՆ–ի` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Հուլիսի 16-ին Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնել էին, որ զինծառայողն ու վարորդը հայտնվել են ադրբեջանական կողմում։

Լավ լուր. Գեղարքունիքի սահմանին ծանր վիրավորում ստացած զինվորը գիտակցության է եկել