Հյութալի, բուրավետ և անմահական համեղ դեղձը վիտամինների և միկրոէլեմենտների իսկական գանձարան է։
Դեղձը մի լավ հատկություն ունի` կարողանում է փոխարինել քաղցրավենիքին, ընդ որում՝ 100 գրամն ընդամենը 50 կալորիա է պարունակում։
Սակայն դեղձի գլխավոր օգտակար հատկություններից մեկն ամրապնդող ազդեցությունն է, որն անհրաժեշտ է երկարատև հիվանդությունից հետո հյուծված մարդկանց։ Այս միրգն օգնում է նաև ցածր հեմոգլոբինի դեպքում։ Այդ պատճառով հատկապես հղիներին ու երեխաներին խորհուրդ է տրվում դեղձ ուտել։
Բնական հակադեպրեսանտ
Արոմաթերապիայի մասնագետներն ապացուցել են, որ դեղձի բույրը բարձրացնում է տրամադրությունը։ Իսկ կալիումի և ֆոսֆորի պարունակության շնորհիվ բարձրանում է գլխուղեղի աշխատունակությունը։ Այդ նյութերը նաև նպաստում են հիշողության ամրապնդմանը և խանգարում տարիքային փոփոխություններին։
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հապալաս եք ուտում
Օգտակար է երիկամներին
Դեղձն ունի լեղամուղ և միզամուղ հատկություն։ Այն օրգանիզմից դուրս է հանում ավելորդ հեղուկն ու վնասակար նյութերը, ինչպես նաև կանխում է միզաքարային հիվանդության առաջացումը, քանի որ միզապարկից «լվանում» է ավազը։
Օգտակար է սրտին և անոթներին
Այս պտուղը հարուստ է կալիումի աղերով, այդ պատճառով խորհուրդ են տալիս օգտագործել սրտի հիվանդությունների, այդ թվում՝ սրտի ռիթմի և հիպերտոնիկ խանգարումների դեպքում։ Դեղձը նաև օգնում է պահպանել արյունատար համակարգի լիարժեք աշխատանքը։ Բացի այդ, այն պարունակում է վիտամին E, որը կանխում է արյունատար անոթներում թրոմբների առաջացումը։
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ «շպանկա» ենք ուտում
Լավացնում է ոսկրերի և հոդերի վիճակը
Դեղձը պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆոր և կալցիում, այսինքն` լավ միջոց է հոդային և ոսկրային խնդիրների դեպքում։
Հակացուցումներ
Չնայած անվիճելի առավելություններին, այս միրգը նաև որոշակի հակացուցումներ ունի։ Օրինակ` ոմանք ալերգիա ունեն դեղձի կեղևից։
Բացի այդ, դեղձի հարցում զգույշ պետք է լինեն շաքարային դիաբետ ունեցողները, քանի որ այն հարուստ է շաքարներով և չի կարելի չարաշահել։
Դեղձը հակացուցված է նաև բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի և խոցային հիվանդության դեպքում։