Հայկ Մարտիրոսյանը թայ-բրեյքում կպայքարի աշխարհի գավաթի քառորդ եզրափակիչի ուղեգրի համար

Աշխարհի գավաթի 1/32-րդ խաղարկությունում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Շաքրիյար Մամեդյարովին: Մինչ այդ հայ նա պայքարից դուրս էր թողել զամբիացի շախմատիստ Չիտումբո Մվալիին ու թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի երկրորդ պարտիայում պարտվել է իրանցի Ամին Տաբատաբային: Երկու պարտիա հետո հաշիվը հավասարվել է՝ 1: 1:

«Արդեն լավ եմ». Լևոն Արոնյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին

Մարտիրոսյանը կլինի հաղթող, թե Տաբատաբային կորոշեն երեքշաբթի թայ-բրեյքում։ Մրցաշարի կանոններով՝ հավասար հաշվի դեպքում իրականացվում է 2 պարտիա՝ 25 րոպե + 10 վայրկյան տևողությամբ: Եթե հաղթող կրկին չորոշվի, մրցակիցները կխաղան 2 պարտիա 10 + 10 ժամանակակարգով, ապա 2 պարտիա 5 + 3 ժամանակակարգով։ Եթե կրկին հաղթող չլինի, ապա կխաղան վճռորոշ պարտիան՝ «արմագեդոնը», որտեղ սպիտակները ստանում են 5 րոպե, սևերը՝ 4, ընդ որում՝ սպիտակները պետք է անպայման հաղթեն։

Նախորդ ռաունդում հայ շախմատիստը հաղթել էր խորվաթ Անտե Բրկիչին: Աշխարհի գավաթի 1/32-րդ խաղարկությունում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Շաքրիյար Մամեդյարովին: Մինչ այդ հայ գրոսմայստերը պայքարից դուրս էր թողել զամբիացի շախմատիստ Չիտումբո Մվալիին ու թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը դուրս են մնացել հետագա պայքարից: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս էր եկել Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Բարձր ջերմությունը թույլ չտվեց նրան պայքարի մեջ մտնել։

Մեծ կորուստ է. ՌԴ շախմատի ֆեդերացիայի նախագահը մեկնաբանել է Արոնյանի հեռանալը

Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին: Աշխարհի գավաթի եզրափակչի մասնակիցներն իրավունք կստանան մասնակցել համաշխարհային թագի հավակնորդների մրցաշարին: