Հայաստանը նոր դեսպաններ կունենա Եգիպտոսում ու Թուրքմենստանում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել դեսպանների նշանակման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ Հայաստանի Հանրապետությունը նոր դեսպաններ կունենա Եգիպտոսում ու Թուրքմենստանում։ Տեղեկությունը հայտնում են Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել Հրաչյա Փոլադյանին Եգիպտոսում, Ռուբեն Խարազյանին Թուրքմենստանում դեսպաններ նշանակելու մասին։

Երկուսն էլ նշանակվել են երեք տարի ժամկետով։ Փոլադյանի նստավայրը Կահիրեն կլինի, իսկ Խարազյանինը` Աշխաբատը։