«Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «Դելտա» շտամը». Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանի սահմանները բաց են այն երկրների հետ, որտեղ հայտնաբերվել է այդ շտամը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանում շրջանառվում է «Դելտա» անունը ստացած կորոնավիրուսի հնդկական մանրէահիմքը։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, որն այցելել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնանորոգված ԲԿ։

Քանի՞ մարդ է Հայաստանում պատվաստվել Covid-19-ի դեմ. նախարարությունը թվեր է հրապարակել

«Այս պահին «դելտա շտամի» սեկվենավորած նմուշ դեռ չկա, բայց Հայաստանում այն շրջանառվում է։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք ունենք բաց սահման և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ, որտեղ հայտնաբերված է այդ շտամը»,–ասաց նա։

Նրա խոսքով` աշնան առաջին կեսին կունենանք կորոնավիրուսի նոր ալիքի վտանգ։ Ըստ Ավանեսյանի` այս պահին նույնպես կորոնավիրուսի դեպքերի աճ կա, սակայն ոչ կտրուկ։

Կորոնավիրուսի «Դելտա» մանրէահիմքով վարակվելու դեպքեր են գրանցվել 96 երկրում

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 112–ով և դարձել 228 910:

«Դելտայից» վտանգավոր մանրէահի՞մք. Խարիտոնովը կասկածի տակ է առել ԱՀԿ տնօրենի ասածը