ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Այսօր` հուլիսի 26-ին, Գյումրու տներից մեկում 2 դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների` մայրը որդու հետ 4 օրով վարձակալել են տվյալ բնակարանը։ Այսօր լրացել է ժամկետը, տանտերը եկել է գումարը վերցնելու, սակայն ներսից դռան զանգին չեն արձագանքել։
Դրանից հետո տանտերն ահազանգել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն։
Ժամանած հրշեջները, բացելով նշված շենքի 31 բնակարանի դուռը, բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են մոր և տղայի դիերը։
Ըստ նախնական եզրակացության` մայր ու որդի մահացել են մի քանի օր առաջ։ Հրշեջներն ասել են, որ բնակարանից գազի հոտ չեն առել։
Գյումրիում դեռ փնտրում են նորածնին լքած մորը. փոքրիկը կարող է հայտնվել մանկատանը
Հավելենք` տունը 4 օրով վարձակալած կինը տանտիրոջն ասել է, թե երևանից է եկել, սակայն տեղում հավաքվածներից ոմանք Sputnik Արմենիայի թղթակցին ասել են, որ իրենք ճանաչում են կնոջը. նա Գյումրու բնակիչ է։
Մեր տեղեկություններով՝ մայրը 37 տարեկան էր, որդին` 9-ը։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։
Գյումրիում ավազակային հարձակման ենթարկված տղամարդու վիճակը ծանր է․ մանրամասներ