Երևանի կենտրոնում երկու մեքենա է այրվել․ KIA-ն վերածվել է մոխրակույտի. լուսանկարներ

Սարյան փողոցում կանգնած KIA մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է, կրակը տարածվել է նաև կողքի մեքենայի վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ Այսօր` հուլիսի 26–ին, ժամը 18։00–ի սահմաններում երկու մեքենա է այրվել Երևանում։ Միջադեպը տեղի է ունեցել Սարյան փողոցում։

Երևանի կենտրոնում երկու մեքենա է այրվել․ KIA-ն վերածվել է մոխրակույտի. լուսանկարներ

KIA մակնիշի մեքենան ամբողջությամբ այրվել է։ Դրանից կրակը տարածվել է երկրորդ մեքենայի՝ Nissan Tilda-ի վրա, որը կայանված է եղել հետևում։

Երևանի կենտրոնում երկու մեքենա է այրվել․ KIA-ն վերածվել է մոխրակույտի. լուսանկարներ

Նախնական տվյալների համաձայն՝ տուժածներ չկան։ Հրդեհի պատճառը հայտնի չէ։