Ռուսլան Աբովյանի ենթադրյալ սպանողին մեղադրանք է առաջադրվել

Հետաքննության տվյալներով՝ Սիմբարիգովը 2020 թվականին դուրս է եկել գաղութից, որտեղ պատիժ է կրել սպանության համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ Ստավրոպոլի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Ռուսլան Աբովյանի ենթադրյալ մարդասպանին մեղադրանք է առաջադրվել, նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի կննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Իբրահիմ Սիմբարիգովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ», «ը» կետերով (պատվիրված սպանություն), 222-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով (զենքի, հրազենի հիմնական մասերի ապօրինի ձեռքբերում, պահպանում, տեղափոխում կամ կրում) նախատեսված հանցագործություններ կատարելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կալանքի միջնորդություն է ուղարկվել դատարան։ Մեղադրյալը խոստովանական ցուցմունք է տվել կատարված հանցագործության հանգամանքների վերաբերյալ։

Ստավրոպոլում հայազգի ոստիկանի սպանության երկրորդ կասկածյալն է հայտնվել

Քննիչների տվյալներով՝ Աիմբարիգովը 2020 թվականին դուրս է եկել գաղութից, որտեղ պատիժ է կրել սպանության համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս տարվա հուլիսի 23-ի գիշերը Ստավրոպոլի բազմահարկ շենքերից մեկի մոտ անհայտ անձինք հարձակվել են ոստիկանության աշխատակցի վրա: Չարագործներից մեկը սկսել է կրակել։

Արդյունքում ոստիկանը ստացել է ազդրի և իրանի հրազենային վնասվածքներ։ Հանցագործները դեպքի վայրից դիմել են փախուստի։

Տաք հետքերով Անդրոպովի շրջանի տարածքում ձերբակալվել է սպանության մեջ կասկածվող 28-ամյա մի տղամարդ։

Ձերբակալվել է Ստավրոպոլում հայազգի ոստիկանի սպանության մեջ կասկածվողը