Գիտե՞ս արդյոք. «Սպարտակի» երկրպագուները օրիգինալ ձևով են առողջություն մաղթել Մաքսիմին

Երգչուհուն մեկ ամսից ավելի է` միացված է թոքերի արհեստական շնչառության սարք, վերջերս նրան բժիշկները գցեցին արհեստական կոմայի մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն աջակցել են երգչուհի Մաքսիմին։ Կազանի «Ռուբինի» հետ խաղից առաջ մի քանի հարյուր մարդ կատարել է երգչուհու հիթերից «Знаешь ли ты?» (Գիտե՞ս արդյոք) երգը։ Այս մասին գրում է StarHit-ը:

Այս երգը արդեն մի քանի տարի է, որ «Սպարտակի» ոչ պաշտոնական օրհներգն է։

«Հավատում ենք լավագույնին և հույս ունենք, որ Մարինա Աբրոսիմովայի վիճակը շուտով կկայունանա։ Մենք քեզ հետ ենք», - նշել են «Սպարտակի» երկրպագուները։

Մաքսիմի PR տնօրեն Մարգարիտա Սոկոլովան շնորհակալություն է հայտնել ակումբի երկրպագուներին նման ջերմ խոսքերի համար:

«Շնորհակալություն աջակցության համար։ Նման երկրպագուների հետ մենք պարտավոր ենք ապաքինվել», - ասել է նա։

Երգչուհի Մաքսիմի վիճակը կրկին վատացել է. նրա թոքերում թարախաբորբոքային պրոցես է սկսվել

Երգչուհուն մեկ ամսից ավելի է` միացված է թոքերի արհեստական շնչառության սարք, վերջերս նրան բժիշկները գցեցին արհեստական կոմայի մեջ։

Մարինա Աբրոսիմովան, որը հայտնի Է Մաքսիմ կեղծանվամբ, լայն ճանաչում է ձեռք բերել 2000-ականների կեսերին «Դժվար տարիք» ալբոմի թողարկումից հետո։

Երգչուհին մինչև հիվանդանալն ակտիվ էր իր արվեստում. շրջագայում էր և նոր երգեր թողարկում։

«Ոչ մի կասկած չկա, որ ամեն ինչ լավ է լինելու». երգչուհի Մաքսիմի վիճակում տեղաշարժ կա