Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը

Ակցիայի մասնակիցները ծաղիկներ են դրել Իսակովի անվան փողոցում տեղադրված կիսանդրու առջև։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակովի հիշատակին նվիրված ակցիային: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ստեփանակերտ քաղաքում ՌԴ-ում ռազմածովային ուժերի կազմավորման 325-ամյակի տոնակատարության առթիվ խաղաղապահ զորախմբի զինծառայողները, հոգևորականության ներկայացուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ հարգանքի տուրք են մատուցել Խորհրդային Միության հերոս, նավատորմի ծովակալ Իվան Իսակովի հիշատակին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ակցիայի մասնակիցները ծաղիկներ են դրել Իսակովի անվան փողոցում տեղադրված կիսանդրու առջև, մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը:

Հայաստանում հատվել են արծաթե հուշադրամներ` նվիրված Ծովակալ Իսակովին. լուսանկարներ

Խորհրդային տարիներին Արցախում Ծովակալ Իսակովի անունով են կոչվել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներից մեկը, Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջանների սովխոզներ։

Հովհաննես (Իվան) Իսակովը Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ էր, զինհրամանատար, գիտնական, գրող, Միության հերոս։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ռուս խաղաղապահներն Ամարաս ու Գանձասար են ուղեկցել ուխտավորներին