ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Շիշ բռնող» մականունն ունեցող Հայկ Սարգսյանը երեկ ամուսնացել է։ Նրա հարսնացուն գործարար Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է՝ Օլյա Հայրապետյանը: Հարսանիքը տեղի է ունեցել Երևանի «Դվին» ռեստորանային համալիրում։
Համաձայն «Հրապարակ» թերթի տեղեկությունների՝ հարսանիքին ներկաների մուտքը անձնագրերով է եղել։
Թերթը հայտնում է, որ հարսանիքին ներկա են եղել բազմաթիվ բարձրաստիճան պատշոնյաներ, այդ թվում՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Պավլիաշվիլին և կինը Ծառուկյանի որդու հարսանիքից լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել