Բժիշկ Մյասնիկովը խոսել է սրտի կաթվածի ոչ ակնհայտ նշանների մասին

Ռիսկի գլխավոր գործոններ են համարվում տարիքը, ժառանգականությունը, ծխելը, խոլեստերինի բարձրացումը և այլն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Սրտի կաթվածը կարող է ունենալ մի շարք նշաններ, որոնք ոչ բոլորն են կարողանում ճանաչել։ Այս մասին Ռոսիա 1 հեռուստաալիքի եթերում հայտնել է հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։

Բժիշկն ասել է` ինչպես է ջերմային հարվածը դրսևորվում նորածինների դեպքում

Նրա խոսքով՝ այս վտանգավոր վիճակի առավել հաճախակի ախտանիշներ են համարվում կրծքի ցավը, շնչառությունը, մեծ քրտնաջանությունը, թուլությունը: Բացի այդ, կան նաև այնպիսի նշաններ, որոնք առաջին հայացքից չեն կանխագուշակում սրտի հետ կապված խնդիրները։ Դրանք ներառում են պարանոցի, ուսի կամ ծնոտի ցավերը, խոսքի խառնաշփոթությունը, այրոցը: Նման խնդիրներ կան շատ մարդկանց մոտ, բայց դա միշտ չէ, որ առիթ է շտապօգնություն կանչելու, նշել է բժիշկը։

Նա ասել է, որ ռիսկի գլխավոր գործոններ են համարվում տարիքը, ժառանգականությունը, ծխելը, խոլեստերինի բարձրացումը կամ իջեցումը, շաքարի մակարդակի բարձրացումը, զարկերակային հիպերտոնիան, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության բացակայությունն ու ճարպակալումը:

Արդյոք սրտի համար վտանգավոր է ձախ կողքի վրա քնելը. բժշկի դիտարկումը

Բժշկի խոսքով՝ ինֆարկտի զարգացման ռիսկի վրա կարող է ազդել նույնիսկ ալկոհոլի փոքր չափաբաժինների կանոնավոր ընդունման բացակայությունը (350 գրամ գարեջուր, 150 գրամ գինի կամ 40 գրամ թունդ խմիչք):

Ինչ հետևանքներ կարող է ունենալ COVID-19-ը սրտի համար․ սրտաբանի պարզաբանումը