Ճանաչված հայերից ոմանք արդեն հասցրել են հանգստանալ ու այդ մասին «պատմել» իրենց հետևորդներին։ Ներկայացնում ենք նրանց, ովքեր հանգստի ընթացքում ակտիվ են եղել սոցցանցային իրենց էջերում։
Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը կրկին մեկնել է Դուբայ և պարբերաբար զվարճալի լուսանկարներ է հրապարակում այնտեղից, որոնք հազարավոր օգտատերեր են հավանում։
Գաղտնիք չէ, որ Գոհարը միշտ շքեղ է կազմակերպում իր հանգիստը, ընտրում է ամենաթանկ հյուրանոցները։
Նա հաճախ է մեկնում ծովափնյա երկրներ։ Գարնանը Գոհարը ամուսնու հետ արդեն եղել էր Դումայում, հանգստացել նաև Մալդիվյան կղզիներում։ Հասցրել էր նաև Հայաստան գալ։
Սկանդալային հայ մոդել Լիլի Մորտոն ևս նախընտրել է սիրեցյալի հետ հանգստանալ Դուբայում։ Նա մի շարք լուսանկարներ է հրապարակել և ցուցադրել փարթամ բարեմասնությունները։
Սիրված շոումեն Գրիգն ու նրա կինը՝ հայտնի պարուհի Սոնա Մարտիրոսյանը, նույնպես նախընտրել են Դուբայը։
Զույգն ինչպես միշտ հետևորդներին ուրախացրել է կատակներով ու պարերով։
Զույգն ինչպես միշտ հետևորդներին ուրախացրել է կատակներով ու պարերով։
Հայտնի հայերի նախընտրած հանգստավայրերից մյուսն էլ Եգիպտոսն է։ Հենց այստեղ են իրենց ընտանեկան հանգիստը վայելում հայտնի պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասն ու ամուսինը՝ Ռաֆայել Վարդանյանը։ Նշենք, որ Սիրունը կրկին հղի է, շուտով ծնվելու է նրա երկրորդ բալիկը:
Ճանաչված հաղորդավարուհի, դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ամուսնու՝ Արտակ Սարգսյանի հետ ևս հանգստացել է Եգիպտոսում
Նա մի շարք գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել ու հիացրել հետևորդներին։
Ճանաչված երգչուհի Նունե Եսայանն էլ ընտանեկան հանգիստն այս տարի վայելել է Կիպրոսում։ Երգչուհին ևս լուսանկարներ ու տեսագրություններ է հրապարակել՝ ցուցադրելով Կիպրոսի գեղեցկությունը։
Իսկ հայտնի հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանն օրեր առաջ ամուսնու հետ այցելել է Կիև։ Նա հետևորդներին հայտնել է, որ այդ քաղաքի մասին հատուկ նյութ է պատրաստել ու շուտով կներկայացնի այն։
Գաղտնիք չէ, որ հայտնի անձանցից շատերը փակ են պահում իրենց անձնական կյանքը և հազվադեպ են սոցցանցային տիրույթում որևէ բան հրապարակում: Նրանց էջերում դժվար է գտնել հանգստի մասին պատմող լուսանկարներ ու տեսագրություններ: Իսկ որոշ աստղեր էլ դեռ չեն հասցրել մեկնել հանգստի։